Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանական «APA TV» հեռուստաալիքը հայկական Զ.ՈՒ. անօդաչու սարքի խոցման կեղծ կադրեր է ցուցադրել, որոնք իրականում պատմում են ուկրաինական իրադարձութիւնների մասին եւ հրապարակուել են 2014-ին. գրում է «Regnum»-ը:

Յիշեցնենք, որ երէկ Ադրբեջանի Պ.Ն.-ն յայտարարել էր, թէ Ադրբեջանը Աղդամի ուղղութեամբ հայկական անօդաչու սարք է խոցել: Սակայն Հ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը աւելի ուշ յայտնեց, որ ադրբեջանական կողմի «յաջողուած օպերացիայի» արդիւնքում հէնց ադրբեջանական անօդաչու սարք է խոցուել: