Աղբիւր՝ www.yerkir.am
«Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Իլեա Կլիշինը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Ասացէք խնդրեմ` ինչու՞ Ռուսաստանը՝ մեր ու ձեր երկիրը, այդքան վեր է իր պատուից համարում ներողութիւն խնդրելը: Առհասարակ, սկզբունքօրէն, ցանկացած առիթով: Ինչ-որ բանտային մտածողութիւն է: Եթէ անգամ դու մինչեւ վերջ սխալ ես` կարեւորը` քեզ «չկոտրեն»: Չդողալ, ցոյց չտալ սեփական թուլութիւնը, չտատանուել:
Խօսքն ամենեւին էլ ապաշխարութեան, ծնկի իջնելու, նունուալու մասին չէ, այլ աչքերի մէջ նայելու եւ ներողութիւն խնդրելու մասին, ինչը, կարծում եմ, արժանապատիւ եւ խիզախ մարդ լինելու նշան է: Հայաստանում ռուս զինծառայողի կողմից իրականացուած զանգուածային սպանդի համար ո՛չ Ռ.Դ.-ի նախագահը, ո՛չ էլ վարչապետը ներողութիւն չխնդրեցին հայ ժողովրդից, թէեւ արժէր դա անել:
Մենք այնքան ենք սիրում պարծենալ մեր ռուսական ոգով` մեզ հակադրելով եւրոպական անհոգի բիւրգերներին: Եւ ո՞ւր է այն, երբ հարկաւոր է: Մեզ մնում է միայն փոքրոգութիւնը: Ո՞ւր է Դօստոեւսկին, երեխայի արցունքը որտե՞ղ է: Գնացէք գրողի ծոցը ձեր այդ այլասերուած բարոյախօսութեամբ, հա՞:
Հայե՛ր, ներէք, եթէ կարող էք»: