Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Գիւմրիում տեղի ունեցած ողբերգութեան զոհերի յիշատակին նուիրուած մոմավառութիւնը Մոսկուայում մի քանի օր է տեւել: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շէնքի մօտ հաւաքուածները դատապարտել են կատարուածը եւ կոչ արել Ռուսաստանի իշխանութիւններին լուրջ գնահատական տալ կատարուածին:
Նրանք շէնքի մօտ են թողել խաղալիքներ եւ «Յիշում ենք ու սգում» գրութեամբ թղթեր: