Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր` «Ժողովրդայ-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է. «Թուրքիան դարձել է ահաբեկչական խմբաւորմումների ապաստարանը»:
Նա Հուռռիեթ թերթին տուած հարցազրոյցում ասել է. «Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան գլխաւորած կառավարութիւնն ահաբեկչական խմբաւորումներին հովանաւորելու հիմամբ է մշակել իր արտաքին քաղաքականութիւնը: Թուրքիայի կառավարութիւնն անցած 12 տարիների ընթացքում խնդիրներ է յարուցել, որոնք ոչ միայն այդ երկրի ժողովրդին, այլեւ միջազգային հանրութեանն են մտահոգել»:
Յատկապէս Սիրիայում ճգնաժամն սկսուելուց ի վեր, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնները յայտնուել են ներքին ու արտաքին լայն քննադատութիւնների առջեւ:
Թուրքիան մեղադրւում է Սիրիայում գտնուող ահաբեկիչներին հովանաւորելու մէջ եւ դարձել է այն տարածքը, որով ահաբեկիչները ներթափանցում են Սիրիա: