Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիայում կազմակերպուելու է իռլանդացի լուսանկարիչ Հելեն Շիհանի լուսանկարների ցուցահանդէսը: Առաջինը տեղի էր ունեցել 2014 թուականի մայիսին՝ Դիարբեքիրի «Ս. Կիրակոս» հայկական եկեղեցում. գրում է «Evrensel» թուրքական կայքը:
Շիհանը 1990-ականներից հետաքրքրուած է Հայաստանով ու հայկական սփիւռքով: 2009 թուականին նա Փարիզում եւ Լոնդոնում ծանօթացել է Ցեղասպանութիւնից փրկուածների թոռների հետ:
Այդ ընտանիքներից շատերի հետքը ձգւում էր մինչեւ Տիգրանակերտ, որը ներկայիս Դիարբեքիրն է: Միւսներինը հասնում էր Վան, Զէյթուն, Մարաշ:
Շիհանը այդ անձանց կորած պատկերները փորձում է վերականգնել, եւ այժմ այնտեղ բնակուող մարդկանց էլ է պատմութեան մի մասը դարձնում:
Շիհանը ֆոտոթղթակից է դարձել 1980-ական թուականներին՝ Իռլանդիայում արուեստներ սովորելու ընթացքում: