Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ահաբեկչական խմբաւորումները, այդ թւում` «Ալ Քաիդա»-ն եւ «Իսլամական պետութիւն»-ը, նոր ահաբեկչութիւններ են պլանաւորում Եւրոպայում: Այդ մասին յայտնել է Ա.Մ.Ն.-ի պետդէպարտամենտը. գրում է «РИА Новости»-ն:

«Առկայ տեղեկութիւնը ենթադրում է, որ Ի.Պ.-ը, «Ալ Քաիդա»-ն եւ այլ ահաբեկչական խմբաւորումներ շարունակում են ահաբեկչական յարձակումներ պլանաւորել Եւրոպայում: Իշխանութիւնները կարծում են, որ Եւրոպայում ահաբեկչական յարձակման հաւանականութիւնը մեծ է` հաշուի առնելով այն, որ Ի.Պ.-ի եւրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից եւ Իրաքից»,- յայտարարել է պետդէպարտամենտը: