Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղած իր ցաւակցական նամակի մէջ, Արամ Ա Կաթողիկոսը Հայ եկեղեցու եւ յատկապէս Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անունից դատապարտելուց յետոյ Փարիզում կատարուած ահաբեկչական արարքները, ասաց. «Մեր Եկեղեցին հաւատում է կրօնների, մշակոյթների եւ ժողովուրդների միջեւ փոխադարձ յարգանքի, հասկացողութեան եւ լայնախոհութեան: Մեր Եկեղեցին նաեւ յանձնառու է հարցերի խաղաղ լուծման եւ աշխարհում արդարութեան ու մարդկային իրաւունքների սկզբունքների վրայ հիմնուած խաղաղութեան»: Նորին Սրբութիւնն իր նամակում շեշտեց, որ այս սկզբունքներից մեկնած Հայ Եկեղեցին շարունակում է իր նպաստը բերել միջ-կրօնական երկխօսութեան:

Իր նամակի վերջաւորութեանը, Վեհափառ Հայրապետը Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անունից, իր ցաւակցութիւնները յայտնեց Ֆրանսայի նախագահին, ժողովրդին, ինչպէս նաեւ զոհերի ընտանիքներին: