Աղբիւր՝ www.asbarez.com

 

Վանի քաղաքապետարանի խորհուրդը քննարկել է Վան նահանգի գիւղերի եւ թաղամասերի նախկին անունները վերականգնելու հարցը: Ըստ կայացած որոշուման՝ վերադարձուել են 704 գիւղերի եւ թաղամասերի հին անունները:

Ըստ «Ակունք»-ի՝ նոյեմբերին քաղաքապետա-րանի խորհրդի համապատասխան յանձնախմբի կողմից կատարուած նախապատրաստութիւնից յետոյ տրուած որոշուման համաձայն՝ վերականգնուել են Բաշքալէի 81, Չալդրանի 86, Չաթաքի 34, Էդրեմիթի 18, Էրջիշի 105, Գեւաշի 37, Իփեքէօլուի 50, Մուրադիէի 41, Օզալփի 53 եւ Սարայի գաւառի 25 գիւղերի եւ քաղաքների նախկին անունները:

Այս որոշումը, որը նախատեսում է ընդհանուր թւով 704 քրդական ու հայկական տեղանունների վերադարձը, միաձայնութեամբ հաստատուել է քրդամէտ Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն, ինչպէս նաեւ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնների անդամներից բաղկացած նշեալ խորհրդի կողմից: Այսուհետեւ, ներքին եւ արտաքին պաշտօնական ամբողջ գրագրութեան մէջ օգտագործուելու են այդ թաղամասերի եւ գիւղերի թրքերէն, քրդերէն ու հայերէն անունները: