Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Այս տարին վախի եւ յուսահատութեան տարի է եղել միլիոնաւոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկիւններում տեղի ունեցող հակամարտութիւնների արդիւնքում ենթարկուել են բռնութեան եւ ականատես եղել դրանց կործանարար հետեւանքներին: Ասուած է ԻՒ.Ն.Ի.Ս.Ե.Ֆ.-ի դեկտեմբերի 8-ի զեկոյցում:

2014 թուականը   Կործանարար   էր   միլիոնաւոր   երեխաների   համար:   Երեխաներին  սպանել   են   դպրոցում    դասերի   եւ   իրենց    անկողիններում   քնած   ժամանակ,  հակամարտութիւնների   արդիւնքում   երեխաները   որբացել   են,   առեւանգուել,   խոշտանգուել,   հաւաքագրուել,   բռնաբարութեան   ենթարկուել   եւ    վաճառուել  ստրուկների   պէս:   Երբեք   վերջին  տարիների   ընթացքում   այդքան    մեծ   թուով   երեխաներ  չեն   ենթարկուել   նման    դաժանութեան,   յայտարարել   է   ԻՒ.Ն.Ի.Ս.Ե.Ֆ.-ի գործադիր տնօրէն Էնթօնի Լէյքը:

Այս  տարի  շուրջ 15 միլիոն երեխաներ են առեւանգուել դաժան հակամարտութիւնների արդիւնքում Կենտրոնական Աֆրիկայի հանրապետութիւնում, Իրաքում, Հարաւային Սուդանում, Պաղեստինում, Սիրիայում եւ Ուկրաինայում, ներառեալ ներքին տեղահանուածները կամ փախստականի կարգավիճակով ապրող անձինք: Ամբողջ աշխարհում շուրջ 230 միլիոն երեխայ ներկայումս ապրում են զինուած հակամարտութիւններից տուժած երկրներում եւ տարածքներում:

2014 թուականին հարիւրաւոր երեխաներ առեւանգուել են դպրոցներից կամ դպրոց գնալու ճանապարհին: Տասնեակ հազարաւորներ հաւաքագրուել կամ օգտագործուել են զինուած ուժերի կամ խմբերի կողմից: Յարձակումները կրթական եւ բուժհիմնարկների վրայ եւ դպրոցների տարածքների օգտագործումը զինուած նպատակներով աճել է շատ վայրերում:

Երեխայի իրաւունքների հռչակագրի 25-ամեակի տարեդարձին, երբ արձանագրուել էր  զգալի առաջընթաց ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրաւունքների բնագաւառում, միեւնոյն ժամանակ դաժանօրէն խախտուել են միլիոնաւոր երեխաների իրաւունքները,  նշել է Լէյքը` աւելացնելով,  որ աշխարհը կարող է եւ պէտք է աւելին անի 2015 թուականն առաւել նպաստաւոր տարի դարձնելու իւրաքանչիւր երեխայի համար: