Աղբիւր՝ www.tert.am
Վանի Իփեքէօլու (թրգմ.՝ Մետաքսի ճանապարհ - Tert.am) շրջանում գտնուող հայկական հին գերեզմանատան տեղում թաղապետի եւ Արտակարգ իրավիճակների վարչութեան համագործակցութեամբ գոմ եւ անասնակերի պահեստներ կառուցելու որոշում է կայացուել, տեղեկացնում է Dicle լրատուական գործակալութիւնը:
Տարիներ շարունակ աւերուած գերեզմանատան տապանաքարերը բնակիչներից շատերը տների ու գոմերի շինարարութեան համար են օգտագործել, իսկ ոմանք էլ դէմ են արտայայտուում պատմական ժառանգութեան ոչնչացմանը:
20 հազար քառակուսի մետր տարածքում, որը շրջակայքի բնակիչները հայկական գերեզմանոց են կոչում, պահպանուել է գերեզմանաքարերի մի մասը միայն, որոնք կարող են պատմական ժառանգութիւն համարուել:
Գերեզմանաքարերի մի մասն աւերուել է, կողոպտուել, միւս մասն էլ որպէս շինանիւթ է ծառայել շրջակայքի բնակիչների համար: Երկրաշարժից յետոյ տարածքը փորուել էր Արտակարգ իրավիճակների վարչութեան կողմից, որպէսզի այնտեղ տնակներ տեղակայեն: Իսկ այժմ այնտեղ բնակիչների համար գոմեր են կառուցուելու:
Այժմ թաղային խորհուրդը դիմել է մի շարք կառոյցների՝ նման շինարարութիւնն արգելելու պահանջով, սակայն առայժմ ոչ մի զարգացում տեղի չի ունեցել: