Աղբիւր՝ www.hyeli.com
Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնիւի անուան այգում գազի խողովակների անցկացման համար փորուած փոսում մարդու ոսկրաբեկորներ են յայտնաբերւել:
Տեսնելով ոսկորները՝ բանուորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանութեանը, գրում է «Էրմենիհաբերլեր» կայքը:
Դէպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր եւ բազմաթիւ այլ ոսկորներ, որոնք ուղարկւել են փորձաքննութեան:
Պարզւել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց: 1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդուել է եւ դրա տեղում հիմնուել զբօսայգի ու կոչուել Թուրքիայի հանրապետութեան 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնիւի անունով: