Աղբիւր՝ www.armenianradio.am
Ժամանակակից աշխարհում ստրուկի կարգավիճակում ապրում է 36 մլն. մարդ, յայտնում է B.B.C.-ն: Թիւը 20% տոկոսով աւելին է, քան մինչ այժմ ընդունուած էր համարել, եւ 36 մլն.-ը աշխարհի բնակչութեան 0.5%-ն է:
Walk Free նախաձեռնութեամբ իրականացուած հետազօտութան՝ աշխարհում ստրուկների թուով առաջատարը Հնդկաստանն է՝ 14 մլն., որին յաջորդում են՝ Չինաստանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը:
Ուսումնասիրութիւնը կատարուել է աշխարհի 167 երկրում: Տարածաշրջանում պատկերը հետեւեալն է, Թուրքիան 28-րդն է՝ 185,000 ստրուկի կարգավիճակով, Հայաստանը 116-րդն է՝ 10,700, Վրաստանը 105-րդը՝ 16,100 եւ Ադբերջանը 77-րդը՝ 33,000:
Ստրկութեան դէմ պայքարող կառավարութիւնների առաջին տասնեակում են՝ Շուեյցարիան, Մեծ Բրիտանիան, Աւստրիան:
Զեկոյցում «ժամանակակից ստրկութիւն»-ը մեկնաբանւում է որեւէ ձեւով անհատի ազատութեան սահմանափակումը՝ կրթութեան իրաւունքից զրկուած ու հարկադիր աշխատանքի ուղարկուած երեխաներին, վաղաժամ ամուսնութեան պարտադրումը, տղամարդկանց, ովքեր չեն կարողանում լքել գործատուին՝ պարտքերի պատճառով, կանանց եւ աղջիկներին, որոնց շահագործում են՝ առանց վճարելու, նեղացնում աշխատավայրում, մարդկանց, որոնց օրգանները հանւում եւ վաճառւում են, մարդկանց, որոնց մարմնավաճառութեան են դատապարտում: