Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Լեգենդար Hermés բրենդը սեպտեմբերին նոր շարֆ էր ներկայացրել՝ հայոց այբուբենի տառերով՝ նուիրուած Սպիտակի երկրաշարժից յետոյ հիմնադրուած Solidarité Protestante France-Arménie (SPFA)մարդասիրական կազմակերպութեան 25-ամեակին, տեղեկացնում է «Ասպարէզ»-ը:
Hermés-ի գեղարուեստական տնօրէն Պիեռ-Ալեքսիս Դումասը եւ SPFA-ի ղեկավար Ջանիկ Մանիսեանը ներկայացրել են շարֆն ու նշել, որ այն վաճառուելու է մինչեւ նոյեմբերի 30-ը:
Վաճառքից ստացուած հասոյթը փոխանցուելու է կազմակերպութեանը՝ Հայաստանին շարունակուող աջակցութեան համար:
Մետաքսէ շարֆերը ներկայացուել են երկու գոյնով: «Հայոց այբուբենի պատկերով այս գործերը խորհրդանշում են հայ ժողովրդի եւ նրա մշակոյթի ապշեցուցիչ կենսունակութիւնը»,-ասել է Պիեռ-Ալեքսիս Դումասը՝ Բեւեռլի Հիլզում կայացած շնորհանդէսի ընթացքում: