Աղբիւր՝ www.yerakouyn.com
Եւրոերեսփոխան դկտր. Էլենի Թէոխարուսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ուղղաթիռի խոցումը, եւ բողոքի նամակ է ուղարկել Եւրոպական միութեան յանձնաժողովի նախագահ Ժան Քլոդ Եունքերին, կոչ ուղղելով, որ քննութիւն տեղի ունենայ: Այս մասին «Եռագոյն»-ին յայտնել է Եւրոպայի Հայ դատի կենտրոնական գրասենեակի մամլոյ ներկայացուցիչ Պետօ Դեմիրջեանը։
Նամակի մէջ նաեւ նշուել է՝ որ Ղարաբաղի հարցի լուծումը միայն ժողովուրդների ինքնորոշման հիմքով է, որ կը լուծուի: