Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Facebook սոցկայքի իր էջում գրառում է արել, որում բացատրում է, թէ ինչու է սիրում Թուրքիան եւ այդ երկրի վարած քաղաքականութիւնը։

«Գիտէ՞ք՝ ինչու եմ սիրում իմ երկիրը։ Շատ պարզ է. հայազգի մտաւորական Էթյէն Մահչուփեանին, ով բացայայտ ընդունում է Հայոց ցեղասպանութիւնը (ով նաեւ սպանւած լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերն էր), Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի գլխաւոր խորհրդական նշանակելուց յետոյ, Թուրքիան Ադրբեջան ուղարկեց իր գեներալին։ Վերջինս Ադրբեջանի զօրքի ստուգատես է անցկացրել Հայաստանի հետ սահմանին եւ նշան է բռնում՝ Հայաստանի ուղղութեամբ կրակելու համար։ Ահա նրա նկարը»,- գրել է նա եւ ներկայացրել թուրք գեներալի լուսանկարը։

Թուրք մտաւորականն իր գրառման մէջ յիշատակել է նաեւ, որ Մահչուփեանն իր այն յայտարարութեամբ, որ «ինքը պարզապէս խորհրդական է», ազատում է իրեն պատասխանատւութիւնից։

Թաներ Աքչամը պատմագիր եւ սոցիոլոգ է. նա առաջին թուրք գիտնականներից մէկն է, ով ճանաչում եւ բացայայտօրէն քննադատում է Հայոց Ցեղասպանութիւն։