Աղբիւր՝ www.tert.am
The New Yprk Times-ը յայտնում է, որ վերջապէս վերականգնւել է Վերածննդի դարաշրջանի Ադամի բացառիկ արձանը, որը պահւում էր Նիւ Եորքի Մետրօպոլիտեն թանգարանում եւ ջարդուփշուր էր եղել 2002-ին:
Ենթադրաբար պատւանդանի թերութեան պատճառով ընկած մարմարէ արձանը փշուր-փշուր էր եղել՝ 28 «ճանաչելի» մասերի եւ հարիւրաւոր մանր կտորների:
Տուլիոյ Լոմբարդոյի հեղինակած գործը վերականգնող թիմը գլխաւորել է Ջէք Սուլթանեանը: 500-ամեայ արձանը վերականգնւել է մէկ տասնամեակից աւելի տեւած քրտնաջան աշխատանքից յետոյ: