Աղբիւր՝ www.tert.am
Թուրքական Քլիս նահանգի համալսարանում հերթական հակահայկական համաժողով է տեղի ունեցել՝ «Հայկական հարցը Թուրքիայի պատմութեան մէջ եւ իրականութիւնը» խորագրով, տեղեկացնում է Haberler կայքը:
«Եփրատի համալսարանի» պրոֆեսոր Իբրահիմ Եըլմազջելիքը շարունակել է պնդել թուրքական յայտնի թէզերը: Նա նշել է, թէ հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին Օսմանեան կայսրութեան տարածքում, սակայն Առաջին աշխարհամարտի տարիներին դաւաճանել են եւ հարկադրաբար գաղթել:
Թուրք պրոֆեսորն անգամ պնդել է, թէ այժմ «հայերն սպանւած թուրքերի լուսանկարները ներկայացնում են որպէս սպանւած հայեր»: