Աղբիւր՝ www.yerkir.am
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի յունահռոմէական ոճի աշխարհի առաջնութեան եզրափակչում 98 կգ քաշային կարգում հանդէս եկող Արթուր Ալեքսանեանը 8:0 հաշւով ժամանակից շուտ` 56 վայրկեանում, յաղթեց գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերիին և հռչակւեց աշխարհի չեմպիոն:
Տեղեկացնենք, որ մինչ այդ մեր ըմբիշը յաղթել էր Թուրքմենստանի, Հունգարիայի, Բելառուսի և Իրանի ներկայացուցիչներին:
Այսօր պայքարի մէջ մտան Ռոման Ամոյեանն (59 կգ) ու Վարշամ Բորանեանը (71 կգ), սակայն պարտւեցին երրորդ տեղի համար մրցավէճերում: