Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող յայտարարութիւն է ընդունել Նիւ Սաութ Ուելսի խորհրդարանի վերին պալատը՝ Օրէնսդիր խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը, որը նպաստել է դրա ընդունմանը: Աւստրալացի օրէնսդիրների ընդունած յայտարարութեան տեքստում արձանագրւած է այն իրադարձութիւնների շարքը, որոնք փաստում են Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, խօսւում է նաեւ Twitter սոցցանցում Իլհամ Ալիեւի յայտարարած պատերազմի մասին: Յիշեցնենք, որ Աւստրալիայի ամենամեծ այս նահանգի խորհրդարանը 2012 թւականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Իսկ 2013 թւականին Նիւ Սաութ Ուելսի խորհրդարանական պատւիրակութիւնն այցելել էր Հայաստան եւ Արցախ: