Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իտալական մամուլում նշւում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի 30-ին ներկայ կը լինի Ստամբուլում՝ Յիսուս Քրիստոսի 12 առաքեալներից Անդրէասի պատւին միջոցառմանը:

Այցի նպատակն է՝ ուշադրութիւն հրաւիրել իսլամական աշխարհի հետ երկխօսութեան եւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի վրայ: Կաթոլիկ աշխարհի ղեկավարը այցի ընթացքում հանդէս կը գայ քրիստոնեաների իրաւունքների պաշտպանութեամբ, որոնք Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում ծայրահեղական խմբաւորումների կողմից բռնութեան են ենթարկւում, տեղեկացնում են իտալական լրատւամիջոցները:

Թուրքիա կատարելիք այցից յետոյ Հռոմի պապը կուղեւորւի Հայաստան: