Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մուշի Քալէ թաղամասի հայկական հին եկեղեցիներից մէկը  քանդւելու վտանգի առջեւ է:

Ըստ «Ակօս»-ի՝ եկեղեցին քանդելու մասին որոշումը կայացրել է Մուշի մարզպետարանը, սակայն եկեղեցու հողատէրերն այդ որոշման դէմ բողոքել են՝ դիմելով դատարան:

Մինչեւ 1958 թւականը եկեղեցին հանրային սեփականութիւն է եղել, սակայն, հանւելով աճուրդի, վաճառւել է Սոյլեմեզ ընտանիքին: Տարիների ընթացքում անխնամ մնացած եկեղեցին սկսել է փլուզւել:

2012 թւականի սեպտեմբերի 21-ին, Թուրքիայի կառավարութեան որոշմամբ, եկեղեցու տարածքը յայտարարւել է քաղաքային վերակառուցման գօտի, որտեղ նախատեսել են նոր շէնքեր կառուցել: