Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ադրբեջանի Ա.Գ. նախարարութեան խօսնակ Էլման Աբդուլաեւը, Ղարաբաղում Իրաքի եզդիներին ապաստանութիւն տալու Հայաստանի քայլը, խոչընդոտ է համարել Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ճանապարհին։
Այդ կապակցութեամբ նա ասել է. «Նման քայլերը բացի այն որ՝ հակամարտութեան կարգաւորման գործընթացին վնասում են, այլեւ հակասում են ժնեւեան բանաձեւի 49-րդ յօդւածին եւ միջազգային օրէնքներին»։
Ըստ Աբդուլաեւի, հայաստանեան կողմը ցանկացած ժամանակ խափանում է բանակցութեան գործընթացը եւ այն երկարաձգում է։