Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանի  արտգործնախարարութեան   մամլոյ  գրասենեակի  քարտուղար՝  Տիգրան  Բալայեանը   Իրաքի  եզդիների  մի  խմբի  Ղարաբաղում  ապաստան  տալու մասին է խօսել։
«Բաքու  Խաբար»  թերթը  գրել  է,  որ  Հայաստանի  և  աշխարհի  Եզդիների  ազգային  միութիւնը  շատ  է  ուրախացել  Տիգրան  Բալայեանի  խօսքերից։
Յիշեալ  միութիւնը  մի  հաղորդագրութեամբ  յայտնել  է,  որ  Ղարաբաղի  իշխանութիւնը  համաձայնել է այդ ապաստանութեան հետ և խօստացել է   փախստականներին  տրամադրել  ամէն  կարգի  օգնութիւններ։
Ներկայումս  հանգանակութիւն  է  կատարւում  Ղարաբաղ  ներգաղթող  եզդիներին  տրամադրւելու  համար։
Նշելի է, որ Հայաստանի նախագահը այդ երկրի վարչապետի հետ խորհրդակցել  է Իրաքի եզդիներին օգնութիւններ առաքելու կապակցութեամբ։