Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցութիւնը հայց է ներկայացրել երկրի նախագահի դէմ, սահմանադրութիւնը խախտելու պատճառով:
«Ի.Ռ.Ն.Ա.» լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն, ներկայանալով Սահմանադրական դատարանում, Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ՝ Բուլենթ Թեզջանը եւ Կոնիայի ժողովրդի պատգամաւոր՝ Աթիլա Քարեթն իրենց կուսակցութեան անունից հայց են ներկայացրել դատարանին, վարչապետի, նախագահի եւ խորհրդարանի նախագահի կողմից սահմանադրութիւնը խախտւելու կապակցութեամբ:
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը հաւակնել է, որ օգոստոսի 15-ին, Թուրքիայի նախագահական ընտրութիւնների արդիւնքները պաշտօնապէս յայտարարւելով, օրէնքով աւարտւել է վարչապետի հանգամանքում Էրդողանի պաշտօնավարութեան շրջանը:
Այդ կուսակցութիւնը օրէնքը չիրագործելու մեղադրանքով, Սահմանադրական դատարանում հայց է ներկայացրել նաեւ Աբդուլլահ Գիւլի եւ խորհրդարանի նախագահ՝ Ջամիլ Չիչաքի դէմ: