Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բելգրադի պարտիզան ֆուտբոլային խմբի երկրպագուներն են Բաքւի «Նեֆչի»-ի հետ անցած հինգշաբթի խաղից առաջ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան պետական դրօշը փաթաթել Սերբիայի մայրաքաղաքում Հէյդար Ալիեւի արձանի պատւանդանին:
Լուսանկարը սոցցանցում տարածած, ի դէպ՝ ոչ հայկական խումբը նշում է, թէ Սերբիայի իշխանութիւնները մի քանի տարի առաջ 2 միլիոն եւրօ են ստացել Ադրբեջանից՝ նախկին նախագահի այս արձանը կանգնեցնելու դիմաց, մինչդեռ մարդիկ գրեթէ ոչինչ չգիտեն դիկտատոր Ալիեւի մասին: