Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ադրբեջանցիները նախանձով են դիտում պետական ապահովագրութեան հետ կապւած հարցերում Հայաստանի իշխանութիւնների եւ ընդդիմութեան միջեւ առկայ համերաշխութիւնը, ասել է Ադրբեջանի Ազատ ժողովրդավարների կուսակցութեան ղեկավար Սուլհեդդին Աքբարը:

«Մոդըրէյթըր» կայքի հետ մի հարցազրոյցի ընթացքում, նա նման համերաշխութեան բացակայութեան պատասխանատու է համարել Ադրբեջանի իշխանութիւնները:

«Ադրբեջանի իշխանութիւնները ընդդիմութիւնը նկատում են ոչ թէ ազգային հզօրութեան մէկ մասնիկը, այլ՝ թշնամի: Իշխանութիւնների այդ նպատակը հաստատւեց 2010-ի խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում, երբ ձեւաւորւեց առանց ընդդիմութեան մի խորհրդարան: Շատ ափսոս, որ Ադրբեջանի իշխանութիւնների ազգային քաղաքական գիտակցութիւնը՝ Հայաստանի հետ համեմատած, շատ ետ է մնում: Այդ պատճառով է, որ ազգային հարցերի գծով՝ Ադրբեջանում անհրաժեշտ համերաշխութիւնը չկայ»,- նշել է ադրբեջանցի կուսակցապետը: