Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ասել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանի վերաբացման մասին տարածւած լուրը շշուկ է:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփերն ուրբաթ օրն ասել է, որ այդ պաշտօնում եղած երկու տարիների ընթացքում շարունակ յայտարարել է, թէ Թուրքիա-Հայաստան սահմանների վերաբացումն ահնարին է:

Բաքւում Թուրքիայի դեսպանն ընդգծել է, որ այդ կապակցութեամբ իր երկրի դիրքորոշումը յստակ է եւ քննարկման կարիք չունի:

Ալփերի արտայայտութիւնները կատարւում են այն պայմաններում, երբ որոշ Զ.Լ.Մ.-ներ տեղեկացրել էին Թուրքիայում նոր կառավարութեան հաստատումից յետոյ  Հայաստանի հետ սահմանների վերաբացման մասին:

Զ.Լ.Մ.-ները յայտարարել էին թէ 2015 թւականին՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի տարելիցին, Հայաստանի հետ Թուրքիայի հետ սահմանները վերաբացւելու են:

Թուրքիա-Հայաստան դիւանգիտական յարաբերութիւնները խզւեցին 1993 թւականին Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան արդիւնքում: