Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետը դրական է գնահատել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը:
Ալի Հասանովն ասել է՝ դրական է, որ հայ-ադրբեջանական հակամարտութեանն աշխարհի հնագոյն հակամարտութիւններից մեկի կարգավիճակն է տրւել: Պաշտօնեայի խօսքով՝ այդպիսի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի նախաձեռնութիւնը կարելի է մեկնաբանել որպէս տարածաշրջանում հրադադարը վերականգնելու փորձ:
Contact.az-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Հայաստանի նախագահի յայտարարութեանը, թէ Երեւանի վրայ յարձակման դէպքում կը ռմբակոծեն Ադրբեջանի տարածքը, Հասանովը վերացական պատասխան է տւել:
«Եթէ Երեւանի իշխանութիւնները ցանկանում են փորձել իրենց բախտը, թող շարունակեն ներկայիս քաղաքականութիւնը»,- ասել է Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը: