Աղբիւր՝ www.asbarez.com

 

Կովկասի իսլամների հոգեւոր առաջնորդ, Ադրբեջանի հոգեւոր պետ Ալլահշուքուռ Փաշազադէն պատասխանել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նամակին, որի մէջ նա կոչ է ուղղել՝ ջանքեր գործադրել, որպէսզի երկրի իշխանութիւնների կողմից չվտանգւի ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը։

Ադրբեջանական լրատւամիջոցները գրել են, որ Փաշազադէն իր նամակում կոչ էր ուղղել վեհափառին՝ իր հեղինակութիւնն օգտագործելով ազդեցութիւն բանեցնել Հայաստանի իշխանութիւնների վրայ, որպէսզի վերջիններս «դուրս բերեն զօրքերը Ադրբեջանի տարածքից եւ խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցութիւնների ընթացքում»: