Աղբիւր՝ www.hayeli.com
Պաղեստինի ժողովրդի, ի մասնաւորի Գազայի դէմ սիոնիստների ծաւալած ոճրագործութիւնները դատապարտւել է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ՝ արւեստի բնագաւառում հանրայայտ դէմքերի կողմից, այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը, մէջբերելով «Ջամէ ջամ» օրաթերթը:
Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը դատապարտելով սիոնիստների ոճրագործութիւնը եւ տարբեր երկրների ու միջազգային շրջանակների լռութիւնը՝ այդ հարցով ասել է. «Դժբախտաբար, աշխարհը միշտ էլ նման ոճրագործութիւնների ականատեսն է եղել: Օսմանեան կայսրութեան միջոցով Առաջին աշխարհամարտի տարիներում Հայոց Ցեղասպանութիւնը նման ոճրագործութիւնների շարքից է: Դժբախտաբար, այսօր եւս նման ոճրագործութիւնների ականատեսն ենք»:
Նա անմարդկային է բնութագրել այն, ինչ կատարւում է Գազայում: