Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Դաէշ ահաբեկչական խմբի կողմից յայտարարւած վերջնաժամկէտը նկատի առնելով Մոսուլ քաղաքի քրիստոնեաները հեռանում են այդ քաղաքից:
Ըստ «Ֆրանս պրես»-ի հաղորդման, Իրաքի Քուրդստանի տարածքի պատասխանատուները յայտարարել են, որ Մոսուլ քաղաքի քրիստոնեայ ընտանիքները հեռանալով այդ քաղաքից, ժամանում են Իրաքի Քուրդստանի Արբիլ եւ Դահուք քաղաքները:
Համաձայն այս հաղորդման, Դաէշի ահաբեկիչները Մոսուլի քրիստոնեաներին ազդարարել են, որ մինչեւ շաբաթ օրը պիտի հեռանան քաղաքից:
Դաէշի ահաբեկիչները նաեւ Մոսուլի քրիստոնեաներին փոխացել են, որ իրաւունք չունեն իրենց գոյքը դուրս տանել քաղաքից եւ նրանց տները պատկանում են Դաէշին: