Աղբիւր՝ www.asbarez.com
Երեքշաբթի՝ յուլիսի 15-ին, Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի առջեւ իր վկայութեան ընթացքում, Թուրքիայում Միացեալ նահանգների դեսպանի պաշտօնի թեկնածու Ջան Բեսը յայտնել է, որ Թուրքիայի հարաւային սահմանների անկայունութիւնն աւելի հրատապ է դարձրել Իսրայէլի, Հայաստանի եւ Կիպրոսի հետ յարաբերութիւնների բարելաւումը:
«Շարունակում ենք կոչ անել Թուրքիային եւ Հայաստանին, որ քայլեր առնեն յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ»,- յայտարարել է Բեսը, յիշեցնելով՝ «Վարչապետ Էրդողանի ցաւակցութիւն յայտնելու քայլը՝ Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում զոհւած հայերի սերունդներին»:
«Սակայն կարելի է աւելին անել, եւ մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել ջանքերը՝ 1915-ի ողբերգական իրադարձութիւնների հետ կապւած փաստերի ամբողջական եւ արդար ճանաչման հասնելու համար»,- յայտարարել է դիւանագէտը: