Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«Իսլամական պետութիւն» («ԴԱԷՇ») ահաբեկչական խմբաւորման զինեալները գրաւել են Սիրիայի արեւելքում գտնւող Դեր Զոր քաղաքը,- յայտնում է «B.B.C.»-ն:

Աւելի վաղ բնակելի հատւածում վերահսկողութիւն էին սահմանում այլ ջիհադական խմբաւորումների զինեալները: Այսպիսով՝ ջիհադականներին յաջողւել է վերահսկողութիւն հաստատել նաւթով հարուստ նահանգում, որը տեղակայւած է Իրաքի հետ սահմանի մօտակայքում:

Վկաների ասութեամբ՝ «Իսլամական պետութիւն» խմբաւորման գրոհայիններն այդ տարածքից դուրս են քշել այլ խմբաւորումներին, այդ թւում՝ «Ալ Ղայիդա»-ի հետ առնչւող «Ալ Նուսրա ճակատ»-ի զինեալներին: