Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութեան համանախագահ եւ Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահադին Դեմիրթաշը Ստամբուլում խօսել է Հայոց ցեղասպանութեան հարցի մասին, նաեւ հանդիպել Թուրքիայի հայկական, ասորական, յունական եւ հրէական համայնքների ներկայացուցիչների հետ:
«Կառավարութեան պարտքն է կոտորածների, բռնի տեղահանութիւնների համար ներողութիւն խնդրել այս երկրի ժողովրդից եւ մեծ կորուստներ կրած համայնքներից: Պետութիւնը պէտք է ճանաչի եւ փոխհատուցի այն ամէնի համար, ինչ տեղի ունեցաւ հրեաների, ասորիների եւ յոյների հետ, ինչպէս նաեւ՝ Հայոց ցեղասպանութեան համար»,- ասել է նա:
Դեմիրթաշը նաեւ նշել է, որ պէտք է երաշխիք տրւի, որ նման բան այլեւս չի կրկնւի:
«Հաւասար իրաւունքներով եւ հաւասար կարգավիճակով միասին ապրելու միակ ճանապարհն է՝ անցեալի հետ հաշտ լինելը եւ մեր միջեւ եղած տարաձայնութիւնները հարթելը»,- ասել է նախագահի պաշտօնի համար պայքարող թեկնածուն՝ աւելացնելով, որ Թուրքիայի հանրապետութիւնը ներողութիւն է պարտք նաեւ ալեւիներին, քրդերին ու չերքէզներին: