Աղբիւր՝ www.yerkir.am
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» ջիհադական խմբաւորումը համացանցում տեղադրւած ձայնագրութեամբ յայտարարել է իսլամական խալիֆայութեան ստեղծման մասին Իրաքի եւ Սիրիայի այն տարածքներում, որոնք վերահսկում է: Այս մասին յայտնում է BBC-ն:
Խմբավորումն իր ղեկավար Աբու Բաքար Բաղդադիին յայտարարել է բոլոր մահմեդականների խալիֆա եւ առաջնորդ:
Իսլամական պետութեան ստեղծումը շատ ջիհադականների նպատակն է արդէն վաղուց: Խմբաւորման ներկայացուցիչները նաեւ յայտարարել են, որ այժմ իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքները կոչւելու են «Իսլամական պետութիւն»: