Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թրքական «Հիւռռիէթ» օրաթերթի կայքը հաղորդում է, որ թրքական հետախուզական վերջին տւեալների համաձայն, Դահեշի զինեալների շարքերում 600-700 թուրք կայ: Արդէն 163 ընտանիք դիմել են պատկան մարմիններին` յայտնելով, որ իրենց զաւակներն անհետացել են, եւ իրենք այն կասկածն ունեն, որ նրանք միացել են Դահեշին:

Սիրիայի սահմանը կտրելով` խմբաւորման ճամբարներում թուրքերը մարտական պատրաստւածութեան դասերի են հետեւում, ապա մասնակցում են պատերազմին: Այս ընթացքում սպանւել է երեք եւ վիրաւորւել վեց թուրք, իսկ չորսը մահացել են հիւանդանոցներում:

Դահեշը մարզումի ճամբար է հիմնել Թուրքիայի սահմանի վրայ` մեծացնելով հաւանական յարձակումի վտանգը: Նշւում է, որ ճամբարներում աշխատող «պաշտօնեաների» մեծ մասը թուրքեր են: Թուրք սահմանապահներն արդէն զգուշացրել են եւ փորձելու են կանխարգելել ապօրինի ճանապարհով սահմանը կտրելու դէպքերը: