Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցի օգատատերերը ենթարկւել են երկակի հոգեբանական փորձարկման, այս մասին հաղորդում է Aysor.am-ը:

Մէկ շաբաթւայ ընթացքում Ա.Մ.Ն.-ի Գիտութիւնների ակադեմիայի աշխատակիցները գաղտնի խմբագրել են 700 հազար այցելուների լրահոսը:

Մասնակիցների մի մասի մօտ ներդրել են բացասական էմոցիաների գերազանցւած չափաբաժին, միւսների մօտ` սովորականից դրական: Տրամադրութեան ցուցիչը դարձել է օգտատերերի ստատուսները. ուրախ ու կենսախինդ նախադասութիւնները նրանք կամ հեռացրել են, կամ փոխել են մռայլ եւ ագրեսիւ նախադասութիւններով:

Աւելի քան 2 տարի ինտերնետ-մանիպուլացիայի մասին ոչ ոք չի իմացել, միայն նախօրէին է «Ֆէյսբուք»-ի ղեկավարութիւնը հրապարակել արդիւնքները: