Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրաքի Մոսուլ քաղաքին յարակից աւաններում բնակւող հազարաւոր քրիստոնեաներ ստիպւած են հեռանալ: Նրանք մտավախութիւն ունեն, որ սուննի ապստամբները կարող են յարձակւել: Այս մասին յայտնում է BBC-ն:

Իրաքի քրիստոնէական համայնքի ղեկավարների տւեալներով` «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» խմբաւորման ջիհադիստները յարձակւել են երկրի հիւսիսում գտնւող, քրիստոնեաներով բնակեցւած երկու մեծ աւանի` Կարակոշի եւ Ղարամլաիշի վրայ:

Այս աւաններից փախուստի դիմած քրիստոնեաները ժամանակաւոր ապաստանել են հարեւան քրդական ինքնավարութեան տարածքում, որի վրայ ջիհադիստները մինչ այժմ չեն յարձակւել:

Յիշեցնենք, որ Իրաքում ռազմական գործողութիւնների սկսւելուց յետոյ բազմաթիւ հայեր են ստիպւած եղել հեռանալ: