Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը: Այնուհետեւ Լեհաստանի արտգործնախարարն այցելեց Ս. Ամենափրկիչ Վանք, որտեղ նրան դիմաւորեցին թեմակալ Առաջնորդ Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթանը:

Հիւրերը շրջայց կատարեցին «Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան, որտեղ Զբիգնեւ Ռաուն գրառում արեց պատւաւոր հիւրերի մատեանում:

 

 

Հանրային կապ

Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի