Հինգշաբթի՝ 10 մարտ 2022 թւականին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ կազմի անդամներ Տէր. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Սաքօ Տէր Յովհաննիսեանը, աշխատանքային այցով մեկնեցին Փերիա գաւառ՝ մօտից ծանօթանալու տեղի եկեղեցիների իրավիճակին:
Կրօնական խորհրդի անդամները եկեղեցիների պատասխանատուների ընկերակցութեամբ հերթաբար այցելեցին Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս», Խոյգան գիւղի «Ս. Աստւածածին» եւ «Ս. Յովհաննու», Ղարղուն գիւղի «Ս. Նշան» եւ Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցիներ, որտեղ նախ Մեծ Պահքի առիթով, Տէր Հօր աղօթքով փակւեցին եկեղեցիների խորանների վարագոյրները, այնուհետեւ քննարկում անցկացւեց եկեղեցիների կարգավիճակի վերաբերեալ:
Խորհրդի անադամները նաեւ այցելեցին Ներքին Խոյգան գիւղի ուխտավայր Գրիգորի գերեզմանին (Լուսահանգիստ), ինչպէս նաեւ Ղալամելիք եւ Շուրիշկան գիւղերի խոնարհւած եկեղեցիների տարածքները: