Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ նոյեմբերի 21-ին, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ «Սպասարկման սեղան» խորագրով 2-րդ հանդիպումը, որի ընթացքում համայնքիս 6 անդամներ փոխանցեցին իրենց բնակարանային դժւարութիւններն ու խնդիրները։

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը եւ կազմ անդամներ Ռայեա Խուդավերդեանը, Վաչիկ Հայրապետեանը, Նարբէ Ջարդն-Դաւուդը, Տարօն Տէր-Մարտիրոսեանն ու Սարմէն Մինասեանը, Կալւածա-Տնտեսական մարմնի ատենապետ Րաֆֆի խուդավերդեանը եւ կազմի անդամ Մասիս Խաչիկեանը։

Ազգային մարմինների ներկայացուցիչներն ունկնդրելով դիմորդներին, մի շարք խնդիրների տեղում լուծում տւեցին, իսկ մնացեալ հարցերն արձանագրեցին, քննարկելու եւ ըստ հնարաւորի լուծում տալու համար։

 

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի