Նոր Ջուղայի Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, 2023 թւականի յունւարի 2-ին եւ 11-ին, գրադարանում տեղի ունեցաւ «Ամանորի հեքիաթ» մանկական ներկայացումը, որը դիտելու էին եկել 4-ից 10 տարեկան 60 փոքրիկներ:
Փոքրիկներին հիւր էին եկել Նարեկն ու Նարէն, Գայլուկը, Ձմեռ պապին ու Ձիւնանուշը եւ Ձնեմարդը, որոնք երեխաներին պատգամեցին՝ լինել բարի, լաւ սովորել եւ լսել ծնողների խրատները։ Այնուհետեւ բոլորը միասնաբար երգեցին «Զանգակները», որի հնչիւնների ներքոյ Ձմեռ պապին ու Ձիւնանուշը փոքրիկներին յանձնեցին նւէր-մրգեր:
Ներկայացման բեմադրիչներն էին Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ հերոսներին մարմնաւորեցին՝ Նոռա Նաւասարդեանը, Այլին Քեշիշեանը, Լիանա Ղազարեանը եւ Արթուր Քամարզարեանը: Ներկայացման ընթացքում Արփա Մարգարեանը իր նկարչական տաղանդով զարդարեց ֆոնը՝ անտառի պատկերով։
Զւարճալի եւ տօնական օրն աւարտւեց երեխաների ինքնաբուխ մեներգներով ու ասմունքներով։
Հանրային կապ՝ Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի