Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով արարողութիւնը կատարւեց առանց հաւաատցեալ ժողովրդի ներկայութեամբ։

Սկզբում հնչեց «Տէրունական աղօթք», ապա կատարւեց Անդաստանի կարգը, իսկ աւարտին օրհնւեցին ձիթենու ճիւղերը, որոնք բաժանւելու են համայնքի ընտանիքներին։

Վերջում թեմակալ առաջնորդն իր սրտի խօսքն ուղղեց թեմիս զաւակներին հետևեալ տեսանիւթի միջոցով։