Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանը որոշում է կայացրել թոյլ չտալ, որ վրացահայերին պատկանող ապրանքները ադրբեջանական տարածքից տեղափոխեն Վրաստան. յայտնում է Inforteka24.ru-ն՝ նշելով, որ վրացական Gzavnili բեռնափոխադրողն իր պաշտօնական կայքում յայտարարութիւն է տարածել այն մասին, որ Բաքւի տարանցիկ տերմինալում իրենց բեռների մի մասը առգրաււել է:

Ընկերութեան տւեալներով՝ ապրանքներն առգրաււել են այն բանի համար, որ դրանք նախատեսւած էին հայկական ազգանուններով անձանց կամ հայերին պատկանող ընկերութիւնների համար: Բացի այդ՝ փոխադրողը նշել է, որ այս օրէնքն ընդունւել է սեպտեմբերի 1-ին՝ առանց որեւէ նախազգուշացման, եւ մեծ քանակութեամբ բեռ տեղ կը հասնի ուշացումով: Յայտարարութեան մէջ նշւում է նաեւ, որ ընկերութիւնը ստիպւած է յորդորել, որ ապագայում ապրանքների եւ ծանրոցների վրայ հայկական անուններ չգրւեն:

Պաշտօնական Բաքւի այս պահւածքը շովինիզմի եւ հայատեացութեան ծայրայեղ դրսեւորում է: Ադրբեջանի իշխանութիւնների պահւածքն անընդունելի է նաեւ այն տեսանկիւնից, որ խօսքն արդէն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաեւ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիների իրաւունքների մասին է: