Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայ Օգնութեան Միութիւնը կոչ է անում միանալ իր` Սիրիահայութեան Օժանդակութեան ընդհանուր ծրագրին` հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց հարազատների անմիջական կարիքներին:  ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան կոչում նշւած է.

«Ի տես Հալէպի հայաբնակ շրջանների վրայ ներկայիս սաստկացող յարձակումների, որոնց հետեւանքով սեպտեմբերի 30, 2016-ին զոհ գնացին հինգ հայորդիներ, Հայ Օգնութեան Միութիւնը իր խորին ցաւակցութիւններն է յայտնում արդէն իսկ վիրաւոր գաղութին, որի փրկութիւնն անհրաժեշտ է հայութեան համար: Այս ուղղութէամբ, կոչ ենք ուղղում մեր բոլո՛ր հայրենակիցներին` մասնակցելու ՀՕՄ-ի Սիրիահայութեան Օժանդակութեան ընդհանուր ծրագրին` հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց հարազատների անմիջական կարիքներին:

Ձեր օժանդակութեան համար այցելել` https://www.classy.org/campaign/ars֊syrian֊armenian֊relief֊fund/c97739»: