Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր առաւօտից հրթիռակոծման են ենթարկւում Հալէպի հայկական թաղամասերը:

Հալէպի «Գանձասար» հայկական թերթի փոխանցմամբ` կէսօրին Սուլէյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետեւանքով հայուհի է մահացել: Զոհւած կինը 1969 թւականին ծնւած Սեւան Պետրոս Հատատն է:

 Հրթիռակոծման են ենթարկւել քաղաքի մի շարք թաղամասերը:

Նշենք նաեւ, որ Հալէպում այսօրւայ  ռմբահարման հետեւանքով վիրաւորւել էր հայազգի Ջորջ Մութաֆեանը: