Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հալէպահայ մի ընտանիք, փորձելով լաստանաւով Թուրքիայից Յունաստան հասնել, անհետացել է:

Ըստ «Արեւելք»-ի՝ 19-ամեայ Արինա Թեքէյեանը փրկուել է  4 ժամ լողալուց յետոյ՝ հասնելով Թուրքիայի Իզմիր քաղաքը:

Մօտ մէկ շաբաթ առաջ Թեքէյեանների ընտանիքը Բէյրութից հասել էր Թուրքիա եւ փորձել լաստանաւով մեկնել Յունաստան, իսկ այնտեղից՝ Գերմանիա: Արինայի հարազատների՝ հօր, մօր, 10-ամեայ եղբօր եւ տատիկի մասին դեռեւս տեղեկութիւններ չկան: