Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Արարատ»-ի ֆուտբոլի հաւաքականը նախորդ տարի վերադառնալով ֆուտբոլի դաշտ, գրաւեց առաջին հորիզոնականը Թեհրանի առաջին կարգի լիգայում: Այս տարի հաւաքականը մրցութիւններ է անցկացնելու Թեհրանի բարձրագոյն լիգայում (Ասիավիժեն):

Սոյն մրցութիւններին մասնակցում են 16 հաւաքականներ, որը սկսւելու է երեքշաբթի՝ 28 յուլիսին, «Արարատ»- «Բահմանէ Ջաւան» հանդիպումով:

Նշենք՝ «Արարատ»-ի յառաջիկայ երկու մրցութիւնների ծրագիրն է՝

երեքշաբթի՝ 28 յուլիս, «Արարատ» - «Բահմանէ Ջաւան», ժամը 17:30

ուրբաթ՝ 31 յուլիս, «Արարատ» - «Դամաշ», ժամը 17:30