Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սիրիայում հայ զինուորական է զոհուել: Այդ մասին տեղեկացնում է KhabarArmani ֆէյսբուքեան էջը:

Ըստ աղբիւրի՝ զոհուածը Սաքօ Սօլաքեանն է, ծառայել է սիրիական զինուած ուժերում: Նա զոհուել է Սիրիայի Իդլիբ նահանգի Համիդիէ բնակավայրի մօտ տեղի ունեցած մարտերի ժամանակ:

Զոհուածի մասին այլ տեղեկութիւններ դեռեւս չեն հաղորդւում: Նշւում է միայն, որ նա վիրաւորուել է ողնաշարից: