Աղբիւր՝ www.asbarez.com

 

Նոյեմբերի 28-ին կայանալիք Թուրքիայի ազգային փոքրամասնութիւնների ընտրութիւններին մասնակցելու են յունական, հայկական, հրէական եւ ասորական 125 հիմնադրամների ներկայացուցիչներ:

Մինչ այդ, ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչ Լաքի Վինկասը «Ակօս»-ին յայտնել է, որ յունական հիմնարկներն այդ պաշտօնի համար աջակցելու են հայ թեկնածուին:

Հրէական համայնքի ներկայացուցիչը յայտնել է, որ հրէական հիմնարկներն եւս փափաքգում են աջակցել հայ թեկնածուին:

Ըստ «Մարմարա»-ի, Դպրեվանքի խնամակալութեան ատենապետ դկտր. Թորոս Ալջանը հայ համայնքի կողմից առաջարկւելու է որպէս Լաքի Վինկասի յաջորդը, եւ եթէ ընտրուի, ապա Անկարայի իշխանութիւնների մօտ ներկայացնելու է երկրի բոլոր փոքրամասնութիւնները։

Միւս թեկնածուներն եղել են Օրթագիւղի Թաղային խորհրդի ատենապետ Իսքենդեր Շահինկէօզն ու Բոյաջը գիւղի Թաղային խորհուրդի ատենապետ Նազարէթ Էօզսահակեանը, սակայն Շահինկէօզն աւելի ուշ յետ է քաշել իր թեկնածութիւնը։